Asekose.am-ի տեղեկություններով, նախօրեին տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ավագ դստեր՝ Աննայի նշանադրության արարողությունը: Աննայի փեսացուն Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի եղբոր որդին է: Միջոցառմանը հիմնականում հրավիրված են եղել երկու ընտանիքի ամենամտերիմ հարազատները: Ներկաներից մեկի հավաստմամբ անկաշկանդ մթնոլորտն ապահովել են Գարիկ Պապոյանն ու Վաչեն:
Ամենաուրախ հյուրի տիտղոսին է արժանացել գեներալ Սեյրան Սարոյանը, ով բավական սրտանց քեֆ է արել: Մեզ նաև ասացին, որ այս միջոցառմանը մարդիկ մոռացել էին անգամ լուսանկարվելու, ֆեյսբուք մտնելու մասին, թեև նման խնդրանք Աննայի հարազատների կողմից չի հնչել:
Լուսանկարում՝ Հովհաննես Մանուկյանի դուստրերն են ՝ Աննան՝ ձախից