
Կորեայում Օլիմպիական խաղերի այցելուներին առաջարկում են ճաշակել արտասովոր աղանդեր՝ սև պաղպաղակ:
Դա պաղպաղակ է կաղամարի թանաքից, որը համարվում է Չումունջինիփի տարածաշրջանի առանձանահատկությունը: Պաղպաղակի բացառիկ համը փորձելու համար այստեղ մարդիկ են ժամանում ամբողջ Կորեայից: Իսկ այս օրերին՝ նաև բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Քաղցրավենիքի համը դառը-քաղցր է, գույնը փոփոխվում է՝ կախված թանաքի պարունակությունից: