
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Կիևի կենտրոնում վարձակալել է 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս: Այս մասին ասված է Կիևի քաղաքային խորհրդի որոշման մեջ, որը զետեղված է kievvlast.com.ua կայքում:
«Նորին Թագավորական Մեծությանը և Կանադայի տիրակալուհուն 49 տարով վարձակալության է տրվում 0,1622 հեկտար մակերեսով հողամաս Կիևի Շևչենկոյի շրջանի Կոստելնայա փողոցում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման առնչությամբ»,- ասված է խորհրդի որոշման մեջ:
Նշվում է, որ վարձակալության դիմաց ամսական վճարը կկազմի 568 հազար գրիվնա: