Ռուսաստանը սկսում է «օրենքով գողերի» արտաքսումը. քրեական հեղինակությունների մեջ 30 հայ կա
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը սկսում է «օրենքով գողերի» արտաքսումը. քրեական հեղինակությունների մեջ 30 հայ կա

Ռուսաստանյան իշխանությունները սկսում են երկրից քրեական հեղինակությունների արտաքսման գործընթացը։ Այդ մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Նշվում է, որ արտաքսման հարցով բոլոր «քրեականներին» անձամբ ընդունել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչութունում հայտնել են, որ այս պահին պատրաստվում են երկրից Վրաստան արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեին և Սուլիկո արիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին։ Մինչ այդ, Վրաստան էին արտաքսել Բաչուկ Պաչուլիային (առավել հայտնի «Պոնտիյսկի» մականվամբ), և Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկուն։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Ռուսաստանում կա 432 «օրենքով գող»։ Նրանցից 318-ն ազատության մեջ են գտնվում, 114-ը՝ անազատության, 31-ը՝ հետաքննության փուլում, 19-ը՝ հետախուզման մեջ։ 242 «քրեական հեղինակություններ» վրացիներ են, 51-ը՝ ռուսներ, 30-ը՝ հայեր, 26-ը՝ եզդիներ, 16-ը՝ ադրբեջանցիներ, 10-ը՝ աբխազներ, 8-ը՝ չեչեններ և 7-ը՝ հրեաներ։

Արտաքսումն իրականացվում է ՌԴ քրեական դատավարության հիման վրա։ Շատ դեպքերում նրանց ձերբակալությունները կատարվում են մեքենայության, թմրանյութերի ձեռքբերման ու վաճառքի համար։



Նման նյութեր