Ջորջ Քլունին 500 հազար դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար
Advertisement 1000 x 90

Ջորջ Քլունին 500 հազար դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը: Այս մասին ասված է Քլունիի հայտարարության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել է People հանդեսում:

Դերասանն արձանագրել է, որ ինքը և իր կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտների ակտիվիստների «համարձակությունից և պերճախոսությունից», դպրոց, որտեղ փետրվարի 14-ին տեղի ունեցավ հրաձգություն, որի հետևանքով զոհվեց 17 մարդ: Հիշյալ երիտասարդները վերջին օրերին անցկացրել են մի քանի ակցիաներ՝ ԱՄՆ-ի շխանություններին կոչ անելով ընդունել հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցներ: Նրանք պլանավորում են մարտին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացնել այս նախաձեռնության պաշտպանության երթեր:

Քլունին արձանագրել է, որ ինքն էլ է մասնակցելու այդ ակցիային: