Հռոմի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել «Խաղաղության հանդիպում»՝ ընկերական խաղ, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ֆրանչեսկո Տոտին, Ռոնալդինյոն, Կաֆուն:
«Խաղաղության հանդիպման» գաղափարը ֆուտբոլի մեծ սիրահար Հռոմի պապ Ֆրանցիսկոսինն է: Չորեքշաբթի պապը Վատիկանում ընդունել է այդ հանդիպման կազմակերպիչներին ու մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բարեգործական ակցիային մասնակցելու համար:
«Միասին հանուն խաղաղության» խաղն ավարտվել է Մարադոնայի «Կապույտ» թիմի նկատմամբ Ռոնալդինյոյի «Սպիտակ» թիմի հաղթանակով՝ 4:3 հաշվով: Հաղթողների թիմում աչքի են ընկել Ֆրեդերիկ Կանուտեն, Բոյան Կրկիչը, Էռնան Կրեսպոն և Ֆերնանդո Կավենագին: «Կապույտների թիմում գոլի հեղինակ են դարձել Ֆրանչեսկո Տոտին և Նիկոլաս Բուրդիսոն:
Ակցիայի արդյունքում հավաքված միջոցները կուղղվեն օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնում ավերիչ երկրաշարժից տուժածներին և այլ մարդասիրական նպատակների: