Ծագումով հայ ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) այսօր առավոտյան կրկին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։
Փհենչհանի Օլիմպիական խաղերում Մեդվեդևան կարճ ծրագրում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, սակայն Ալինա Զագիտովան իսկույն գերազանցել է Եվգենյայի ռեկորդը։ Արդյունքում աղջիկները 10 րոպեում երկու համաշխարհային ռեկորդ են սահմանել։
Մեդվեդևան կարճ ծրագրի համար ստացել է 81,61 միավոր, Զագիտովան` 82,92։ Երկու գեղասահորդուհիներն էլ մարզվում են Էթերի Տուտբերիձեի մոտ։
«Սա, հավանաբար, պատմական, յուրահատուկ պահ է»,- ասել է Եվգենիան։
Նշենք, որ 16-ամյա Եվգենիան գեղասահքով է զբաղվում 4 տարեկանից և արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ մրցումներում առաջատար դառնալ`2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի, 2015թ պատանիների Եվրոպայի չեմպիոնուհի: Այս պահին` նա Եվրոպայի ամենախոստումնալից գեղասահորդուհին է համարվում:
Եվգենիան ազգությամբ հայուհի է: Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հայրը Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան չի թաքցնում իր հայկական արմատները:
Ամբողջությամբ՝ wnews.am