
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը:
Մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության է հասել ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվել է Բրազիլիայի ներկայացուցչին:
Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ էր տոնել, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը՝ պարտություն,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Վաղն իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթանակի դեպքում կապահովվի առնվազն բրոնզե մեդալ: