«Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու»

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել և այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին մոդել և դիզայներ Անչոկն է: 

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է լինեք նորաձևության մեջ:

Շատ վաղ հասակից:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Արթուրին 🙂 Իմ ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն է, ինչպես նաև՝ մենեջերը:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

16 տարեկանում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում լինել սիրահարված:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

17-ում: Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

5-րդ դասարանում:

Առաջին հիասթափությունը…

Բաժանում…

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ամենամեծ դժվարությունը եղավ այն ժամանակ, երբ ստեղծվեց «Անչոկ» բրենդը: Դա հաղթահարեցի նպատակասլացությամբ և կամքի ուժով:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

12 տարեկանում ստացա ֆոտոշարքի առաջարկ:

Առաջին մեծ հաջողությունը:

Սեփական հագուստիս ցուցադրությունը:

Ձեզ համար առաջնային է…

Անկեղծությունը: