Երգչուհի Էմմին Instagram-ի իր բլոգում տեղադրել է որդիների լուսանկարը՝ Առնո Բաբաջանյանի արձանի ֆոնին։ Հիշեցնենք, որ հայտնի արձանի հեղինակը Էմմիի հայրն է՝ Դավիթ Բեջանյանը։
«Հիմա ուրախանում են: Տարիներ հետո կպարծենան և կհասկանան Երևանի կարևորությունը իմ կյանքում: Կգիտակցեն թե ինչ է իրենց թողել պապիկը վարդագույն Երևանի կենտրոնում»,- գրել է Էմմին։