RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը պատմել է իր տատիկի կյանքի պատմությունն ու աջակցության, սրտացավության համար շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ընթերցել են այդ տողերը:
Russia Today հեռուստաալիքի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իր համար ծանր օրերին իր կողքին են եղել ու աջակցել են: Հիշեցնենք, որ նախօրեին մահացել է Սիմոնյանի տատիկը` Գեղեցիկ Դեմիրճյանը:
«Դու գրեթե 13 տարեկան էիր, երբ պատերազմը սկսվեց: Քեզ համար պատերազմը չորացած ծխախոտի դառնահամ ու անծայրածիր դաշտ էր: Ծխախոտի տերևից վնասված ձեռքերդ ստիպված էին օր ու գիշեր պարանների վրա շարել այդ տերևները և չորացնել դրանք կոլխոզի մեծ ցախանոցում: Մեկ տարի անց քո լուսանկարը հրապարակվեց քաղաքային թերթում: Այդպես էլ գրեցին՝ Գեղեցիկ Մինասի Դեմիրճյան, 14 տարեկան, Ստախանովկա»,- գրել է Սիմոնյանը Twitter-ում:
Тебе было почти 13, когда началась война. Для тебя война означала бескрайнее терпкое поле жухлого табака. Руки, изрезанные табачным листом, который нужно было низать день и ночь на прутья и сушить в большом колхозном сарае.
— Маргарита Симоньян (@M_Simonyan) 21 февраля 2018 г.
Սիմոնյանը մի կարճ պատմություն է պատմել տատի և մյուս բարեկամների կյանքից: Իսկ վերջում հայտնել, որ վաղը տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:
«Այսօր մենք այցելել ենք Ադամի և Եվայի գերազմանները, պոկել ձիաձետերը, քաղհանել նարգիզները. ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես սովորեցրել ես: Գերեզմանների միջև տարածությունն այդքան էլ մեծ չէ, բայց ավելին պետք չէ:
Երբ նա հեռանում էր, դու ասացիր նրան.
– Ադամ, տասը տարի ինձ չսպասես: Պետք է թոռներին ոտքի կանգնեցնեմ:
Դու պետք է ինձ տասը տարի տաս, հետո կգամ:
Դու լուռ պառկած ես լաքապատ պահարանով փոքր սենյակում, գրեթե 90 տարեկան ես, իսկ հարևան սենյակում քրքջում է քո գրեթե 9-ամսական ծոռը: Այսօր փետրվարի 20-ն է:
Քո բանջարանոցում ծաղկում է սպիտակ սալորը: Դու տասն էիր խնդրում: Նա քեզ 22 տվեց:
Վաղը, երբ քո դագաղը կիջեցնենք Ադամի և Եվայի միջև, դու արդեն նարդի կխաղաս լավ տղա Միխալյուրիչի հետ: Եթե քո Ադամը նրան չխանդի, իհարկե»,- գրել է Սիմոնյանը:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կարդացել են պատմությունները` ասելով, որ իր տատը սիրում էր դրանք պատմել և «նրան շատ հաճելի կլիներ ձեր ուշադրությունը»: