Հեղեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարված Ինդիանայի մի քանի քաղաքներում
Advertisement 1000 x 90

Հեղեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարված Ինդիանայի մի քանի քաղաքներում

Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի մի քանի քաղաքների բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:

Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Ներկայում Էլհարթ և Գոշեն քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարված:

Գործակալության տվյալներով՝ նահանգի հյուսիսում տրանսպորտային բազմաթիվ երթուղիներ փակված են և օգտագործվում են միայն արտակարգ ու այլ ծառայությունների աշխատակիցների կողմից:

«Էլհարթում առաջին անգամ է հեղեղում գրանցվել վերջին 45 տարվա ընթացքում»,-գործակալությունը մեջբերել է քաղաքագլուխ Թիմ Նիզի խոսքը:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ գետերի վարարման և սաստիկ անձրևների պատճառով առաջացած հեղեղումը սպառնում է նաև Ինդիանայի հարևան նահանգներին: Այսպես, Միչիգանի նահանգի իշխանություններն արդեն կոչ են արել վեց օկրուգների բնակիչների՝ հեռանալ իրենց տներից: Իլինոյսի նահանգի բնակիչները նույնպես տարհանման հանձնարարական են ստացել:



Նման նյութեր