«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում թողնել: Ձեզ երջանկություն».- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը` անդրադառնալով օրերս համացանցում շրջանառվող այն լուրերին, որ ինքն ու դերասան Տիգրան Մնացականյանը բաժանվել են: Մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել նաև Տիգրան Մնացականյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:
Նշենք, որ զույգի հարսանիքը նախատեսված էր փետրվարի 14-ին` Մարիամի տարեդարձի օրը, սակայն այն տեղի չունեցավ: Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից ջնջեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները, իսկ աղջիկը մեկնեց Ռուսաստան: Հատկանշականն այն է, որ Մարիամն իր ֆեյսբուքյան էջից դեռ չի հեռացրել արդեն նախկին սիրելիի հետ լուսանկարները, ավելին` չի փոխել անգամ ֆեյսբուքյան կարգավիճակը, որում նշված է, որ նա ամուսնացած է: Այս ամենը, ինչպես նաև Մարիամի ֆեյսբուքյան էջի վերջին շրջանի գրառումները վկայում են այն մասին, որ աղջիկը, թերևս, հարաբերությունները վերականգնելու ցանկություն ունի:
Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգի պատմությունը նախորդ տարեվերջի ամենաքննարկված և քննադատված թեմաներից էր: Զույգի միջև 21 տարվա տարիքային տարբերությունն կար, ինչը համացանցային օգտատերերի շրջանում բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Այդ շրջանում Մարիամն ու Տիգրանն իրենք իսկ «կրակի վրա յուղ էին լցնում»` պարբերաբար հարցազրույցներ տալով և բացահայտելով իրենց` թերևս հայկական իրականությանը խորթ պատմության թաքուն կողմերը: «Մենք սկսեցինք միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին: Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը չի սիրել իր կնոջը»,- հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր Մարիամը, իսկ Տիգրանը, կարծես թե ոչ լիարժեք համարելով սիրելիի հայտարարությունը, իր հերթին անկեղծացել էր. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»:
Սակայն իրավիճակն ավելի սրվեց, երբ պարզ դարձավ, որ զույգի հարաբարերությունները սկսվել են շատ ավելի վաղ, երբ Մարիամն ընդամենը 15 տարեկան էր:
Ինչևէ, ամեն ինչ պարզից էլ պարզ է, թեև Մարիամը չցանկացավ պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մեզ մնում է միայն երջանկություն մաղթել Մարիամին: Հուսանք, որ 19-ամյա Մարիամը, ում ամբողջ կյանքը դեռևս առջևում է, մյուս անգամ ճիշտ ընտրություն կանի և իր երջանկությունը կգտնի իրեն համապատասխան մարդու կողքին` չդառնալով ուրիշի դժբախտության պատճառ:
Հեղինակ`Ա. Մաթևոսյան