Ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց լուրը, որ դերասան Տիգրան Մնացականյանն ամուսնալուծությունից հետո ապրում է իրենց 21 տարավ փոքր աղջկա հետ։ Tert.am Life–ին տված հարցազրույցում նրա կինը` 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը, ասել էր, որ իրենց հարսանիքը կկայանա փետրվարի 14–ին` իր տարեդարձի օրը։
Փետրվարի 14–ին, սակայն, հարսանիք չկայացավ։ Ավելին, Տիգրանի Ֆեյսբուքի էջում Մարիամի հետ լուսանկարներն այլևս հասանելի չեն։ Մարիամը հունվարի 25–ին վերահրապարակել է արխիվային լուսանկարներ Տիգրանի հետ, սակայն Tert.am Life–ի տեղեկություններով` զույգը բաժանվել է։
Ավելի վաղ Տիգրանն իր հարցազրույցներում մեկում նշել էր, որ իր ամուսնալուծության պատճառն ինքն էր, իր նոր սերը, իսկ Մարիամն ասել էր, որ իրենց սիրո հիմքն այն է, որ չեն կարող ապրել առանց իրար։ «Դա փոխաբերական իմաստով չեմ ասում։ Մեր միջև կա կապվածություն և սեր։ Շատ լավ ենք հասկանում իրար։ Եթե մարդիկ կարող են իրար հասկանալ խոսքով, մենք հասկանում ենք հայացքներով»,– նշել էր նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am