Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսունդ»-ի դեմ խաղի մասին:
«Առաջին կեսի խնդիրը կայանում էր արագության և պահեր արարելու մեջ: Կորցրել էինք մեր կենտրոնացումը: Երկրորդ կեսում ավելի հանգիստ էինք գործում և «Արսենալ»-ը կարող էր մի քանի գնդակ ևս խփել: Վախ չունեինք, թե չենք անցնի Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ: Գնդակը կորցնելով՝ շատ ազատ տարածություններ էինք տալիս մրցակցներին»,- Վենգերի խոսքը մեջ է բերում «զինագործների» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը, հյուրընկալելով շվեդական «Էստերսունդ»-ին, պարտվեց 1:2 հաշվով, բայց դուրս եկավ հաջորդ փուլ (երկու խաղերի ընդհանուր հաշիվը՝ 4:2): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի: