Դևիդ Բոուին և Փրինսը հայտնվել են Forbes-ի ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակում
Advertisement 1000 x 90

Դևիդ Բոուին և Փրինսը հայտնվել են Forbes-ի ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակում

Forbes ամսագիրը հրապարակել է 2016 թվականի ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակը: Ցուցակում տեղ են գտել նաև այս տարի մահացած երաժիշտներ Փրինսը և Դևիդ Բոուին:

Ցուցակը գլխավորում է Մայքլ Ջեքսոնը (825 միլիոն դոլար): 2-րդ տեղում է կոմիքսների հեղինակ Չարլզ Շուլցը (48 միլիոն դոլար): 3-րդ տեղում գոլֆիստ Առնոլդ Փալմերն է (40 միլիոն դոլար):

4-րդ տեղը զբաղեցնում է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլին (27 միլիոն դոլար), 5-րդը` Փրինսը (25 միլիոն), իսկ 6-րդ տեղում է Բոբ Մարլին (21 միլիոն):

Այնուհետև հետևում են գրող Թեոդոր Սյուզ Գեյզելը (20 միլիոն), երաժիշտ Ջոն Լեննոնը (12 միլիոն) և գիտնական Ալբերտ Էյնշտեյնը (11.5 միլիոն):

Մոդել Բեթի Փեյջը հայտնվել է 10-րդ հորիզոնականում (11 միլիոն): Դևիդ Բոուին զբաղեցնում է 11-րդ տեղը` 10.5 միլիոն դոլարով: 12-րդ տեղում է դերասան Սթիվ Մակքուինը (9 միլիոն), իսկ 13-րդ տեղում` դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը (8 միլիոն):