Ոչ թե թուրք ենք, այլ հա՞յ. Թուրքիան «խենթացել» է ծագումնաբանական «մերկացման» պատճառով
Advertisement 1000 x 90

Ոչ թե թուրք ենք, այլ հա՞յ. Թուրքիան «խենթացել» է ծագումնաբանական «մերկացման» պատճառով

Թուրքիայում գործարկված նոր հարթակի շնորհիվ թուրքերից շատերը պարզել են, որ իրենք հայկական ծագում ունեն։

Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում նոր հարթակ է գործարկվել, որի միջոցով երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը` համակարգում գրանցելով սեփական անունը, ազգանունն ու ծննդյան տարեթիվը։

Ինչպես գրում է Al-Monitor պարբերականը, նախորդ տարիներին, երբ Թուրքիան դեռ ԵՄ անդամ դառնալու հույս ուներ, Թուրքիայի բնակիչները կասկածի տակ էին դրել իրենց էթնիկ և կրոնական պատկանելությունը, բայց իշխանությունը կարողացավ հասնել նրան, որ այսօր վիրավորում են այդ մարդկանց և «ծպտյալ հայեր» անվանում։

 

Սոցցանցերում սկսել են շատանալ այսօրինակ մեկնաբանությունները. «Վերջապես դավաճաններն իմանում են իրենց արմատների մասին»։

Ծագումնաբանությունը ոչ միայն տարածված թեմա է թուրքական հասարակության մեջ, այլև սոցիալական և քաղաքական տարանջատման գործիք։

Որոշ հասարակական գործիչներ և լրագրողներ դեմ էին ռեգիստրներ բացելուն` նշելով, որ իրավիճակը կարող է սոցիալական անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

armeniasputnik.am