Ռոդ Ստյուարտի Lamborghini-ն՝ աճուրդի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռոդ Ստյուարտի Lamborghini-ն՝ աճուրդի

Բրիտանական Coys of Kensington աճուրդի տունը գնորդներին կառաջարկի 1971 թ. Lamborghini Miura ավտոմեքենան, որը նախկինում պատկանել է հայտնի երգիչ Ռոդ Ստյուարտին:

1971-lamborghini-miura-p400-s-side-profile

Մեքենան աճուրդի կհանվի լոնդոնյան Ալեքսանդրա-փալասում հոկտեմբերի 29-ին: Նախնական գինը չի հաղորդվում: 2015 թ. այդ ավտոմեքենան eBay առցանց-աճուրդում վաճառքի է հանվել 1,25 մլն եվրոյով, սակայն այն չի վաճառվել:

Blu note գույնի P400S մոդիֆիկացիայի սպորտային կուպեն Ռոդ Ստյուարտը ձեռք է բերել 1971 թ. և վճարել է 5 000 ֆունտ ստերլինգ: 1970-ականների վերջին նա մեքենան վաճառել է: