«Ժամանակ» օրաթերթը մանրամասներ է հայտնում երեկ Կիևյան կամրջի տակ` հրազդան գետում հայտնաբերված երիտասարդի մասին։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ն աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու:
«Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ: Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը»,- գրում է թերթը:
Այդ օրվանից հետո երիտասարդը այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ: