Կենդանակերպի այս նշանների համար կյանքում այդքան էլ հեշտ չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր ծիծաղելով են անցնում կյանքը։ Սակայն կան նաև մարդիկ, որոնց կյանքում դժվարությունները միշտ հետևում են նրանց։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների մոտ դժվար ճակատագրի հավանականությունը ավելի շատ է, քան մնացածինը։
Խեցգետին
Նրանց խնդիրն է՝ զգայունությունը և անվճռականությունը։ Անցկացնելով ժամանակը մտածելով, թե ինչպես անել, որ ոչ ոքի չվիրավորեն և ի՞նչ կմտածեն ընկերները, հարևանները, Խեցգետինները բաց են թողնում հաջողակ շանսերը և ժամանակ են կորցնում։
Մինչ Խեցգետինները վերաապահովագրվում են, այդ ամենը ծնում է դժվարություններ նաև կարիերայում։ Նա խախտում է ժամկետները, իսկ այնտեղ, որտեղ հարկավոր է դրսևորել ուժեղ կամք, ընդունել որոշումներ և ռիսկի դիմել, կարող է անհիմն կերպով շրջանցել։
Կարիճ
Այս նշանի մարդիկ, ոչ միայն ի սրտե հավատում են այն ամենին, ինչը համարում են կարևոր և ճիշտ, այլ նաև շատ էներգիա են ծախսում այն ամենի վրա, որպեսզի ապացուցեն այդ ամենը ուրիշներին։ Այդ ընթացքում նրանք կարող են հավաքել շուրջը ոչ միայն կողմնակիցների բանակ, այլ նաև մի ամբողջ թշնամիների ճամբար։
Երբեմն, տարվելով ինտրիգներով և բնավորության դեմ պայքարով, Կարիճները մոռանում են, ինչից են ամեն ինչ սկսել։ Այս ամենից կարող են տուժել նաև գործերը։
Ձկներ
Ստեղծելով իրենց աշխարհը, Ձկները շատ վատ են կարողանում ապրել դաժան իրականության մեջ։ Նրանք հաճախ չեն կարողանում հասկանալ, թե ինչով են ուզում նրանք զբաղվել, չնայած, որ ունեն շատ տաղանդներ։ Իսկ եթե ինչ-որ բան անում են, ապա շատ երկար և մանրամասն պետք է մտածեն, կգնահատվի՞ դա արդյոք։ Իսկ եթե անգամ գնահատեն այն ․ինչը անում են Ձկները, նրանք միևնույն է սկսում են մտածել՝ արդյո՞ք դա նրանց հանդեպ ունեցած խղճահարությունից է։
Անձնական կյանքում նորից նույն պատկերն է։ Ձկները երկար չեն կարողանում որոշում կայացնել։
Կենդանակերպի այս նշաններին միացնում է մի բան՝ ջուրը։ Մի կողմից, ջուրը հեշտությամբ է իր համար ճանապարհ գտնում՝ հարմարացնելով իր ալիքը տեղանքին։
Մյուս կողմից՝ եթե մարդը ծնվում է այս նշաններից մեկի տակ, սակայն ոչ սահմանին, նրա վրա ազդում են նաև մյուս կենդանակերպի նշանները։ Իսկ դա ստեղծում է շատ հակասություններ և՛ բնավորությունում, և՛ կյանքում։