Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները փակ չլինելու հանգամանքից, սրահից հափշտակել է քաղաքացու ծառայողական վերարկուն, որին փակցված է եղել ծառայողական տեսանկարահանող սարքը և ծառայողական վկայականի նշանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: