«Օկուպացված» 5 շրջանները Բաքվին հանձնելու հայտարարության վերաբերյալ Մոսկվան պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Advertisement 1000 x 90

«Օկուպացված» 5 շրջանները Բաքվին հանձնելու հայտարարության վերաբերյալ Մոսկվան պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է,որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին հայտարարել է,որ Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում… Ուշակովը նաև հրաժարվել է բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ…
Ուշակովի հայտարարությունը կարելի է համարել որպես Կրեմլի պատասխան Անկարային…

Հիշեցնեմ, որ այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում պատասխանելով ազերի պատգամավորներից մեկի հարցին հայտարարել էր, որ ՌԴ-ն և Մինսկի խումբն առաջարկով են հանդես եկել՝ 5 «օկուպացված» շրջանները Բաքվին հանձնելու նախաձեռնությամբ…

Ուշակովի այս մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ Մոսկվան ժամանակին իրոք այդպիսի հիմար և հայադավ նախաձեռնությամբ է հանդես եկել,սակայն հիմա իրավիճակի փոփոխման պատճառով փոխել է իր դիրքորոշումը,որը կրկնում է պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը… Հոկտեմբերի 2-ին նույնպիսի կարծիք Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտնել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերին,որի կարծիքը հիստերիա էր առաջացրել Բաքվում…

Ամեն դեպքում շատ վատ է,որ մեր ռազմավարական գործընկերը մեր թիկունքում ինչ-որ ծրագրեր է փորձում իրականացնել… Իսկ երբ դրանք բացահայտվում են նրա «ոխերիմ» բարեկամի՝ Անկարայի կողմից,ապա չի էլ թաքցնում այն,այլ ընդամենը փոխում է կարծիքը…
Հետաքրքիր է, իսկ ըստ ռուսաստանցի թրքասերների՝ ե՞րբ է գալու այդ «ապագան», ե՞րբ նրանց ծրագիրը կիրականացվի…

Հուսով եմ, որ մենք ԵՐԲԵՔ և ՈՉ ՄԵԿԻՆ դա թույլ չենք տա…»:



Նման նյութեր