Մարդու օրգանիզմը կատարյալ մեխանիզմ է, որը հուշում է առկա խնդիրների մասին։ Պարզապես հարկավոր է սովորել ճանաչել նշանները, որոնք դրսևորվում են առողջական խնդիրների առկայության դեպքում։ Fithacker.ru-ն ներկայացրել է 5 նշան, որոնք վկայում են որոշակի խնդիրների մասին։
Ոտքերի ջղաձգումներ։ Եթե ոտքերը հաճախ են ջղաձգվում գիշերային ժամերին, ինչը ձեզ խանգարում է քնել, սա կարող է վկայել էլեկտրոլիտի անհավասարակշռության մասին, որը սովորաբար առաջանում է ջրազրկման հետևանքով։ Բարձրակրունկ և անհարմար կոշիկներ կրելը ևս կարող է խնդրի պատճառ դառնալ։ Խնդիրը հարկավոր է քննարկել բժշկի հետ։ Էլեկտրոլիտներով, այդ թվում՝ կալցիումով, կալիումով, մագնիումով հարուստ սնունդը կարող է օգնել խուսափել ջղաձգումներից։
Զկրտոց։ Եթե հաճախ է զկրտոց նկատվում, որից դժվար է ազատվել, դա կարող է վկայել կենտրոնական նյարդային համակարգի խանգարման մասին։ Զկրտոցը կարող է վկայել նաև նյարդային վիճակի և անհանգստության մասին։ Եթե խնդիրը ձեզ հաճախ է անհանգստացնում, դիմեք բժշկի օգնությանը։ Զկրտոցը կարող է նաև վկայել մեծ քանակով սննդի և հեղուկի օգտագործման մասին։
Հաճախակի ջրազրկում։ Երիկամների հիմնական խնդիրը ջրից սննդարար նյութերի մատակարարումն է օրգանիզմի հյուսվածքներին։ Եթե ջրազրկում է նկատվում, նշանակում է՝ երիկամներն արդյունավետ չեն աշխատում։ Երիկամների արդյունավետ աշխատանքի բացակայության պայմաններում խանգարվում է օրգանիզմի հասվասարակշռությունը, իսկ հեղուկի մակարդակի խախտումները հանգեցնում են մաշկային խնդիրների։ Այս խնդրից խուսափելու ամենահեշտ ճանապարհը պարբերաբար անհրաժեշտ քանակով հեղուկի օգտագործումն է։
Գլխապտույտ՝ արթնանալուց հետո։ Եթե կանգնած կամ պառկած վիճակում գլխապտույտ եք զգում, նշանակում է՝ ուղեղն անհրաժեշտ քանակով արյուն չի ստանում։
Պապիլոմաներ՝ կոպերին։ Եթե կոպերին մանր պապիլոմաներ եք նկատում, սա կարող է վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին։ Խոլեստերինի բարձր մակարդակը, ինչպես հայտնի է, վտանգավոր է սրտի ու անոթների համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը