Բոլորն էլ ինչ-որ բան թաքցնում են: Brainum.ru-ի հաղորդմամբ՝ մեզանից շատերն են դիմակ կրում, քանի որ չեն ցանկանում, որ մարդիկ ամեն բան իմանան իրենց մասին: Կայքի հաղորդմամբ՝ մարդկանց թաքնված մտքերը ցույց են տալիս, թե ով են մարդիկ, ու ինչպիսին են մեր նախընտրությունները: Ընտրեք դիմակն ու իմացեք՝ ինչ եք փորձում թաքցնել մարդկանցից:
#1 Թաքցնում եք ձեր գաղափարները: Վախենում ենք, որ որևէ մեկը կարող է գողանալ դրանք կամ օգտագործել: Գաղափարները ձեզ համար մեծ նշանակություն ունեն՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ անձնական առումով:
#2 Մյուսներից թաքցնում ենք ձեր ներքին ջերմությունը: Ձեզ սառն եք պահում, բայց իրականում ջերմ ու ընկերասեր եք: Նրանք, ովքեր չեն հասկանում մարդկային ջերմության արժեքը, հաճախ են ցավեցրել ձեզ, և դուք վախենում եք, որ ձեր բարությունը կարող է ընկալվել՝ որպես մի բան, որը, այնպես թե այնպես, պետք է լիներ:
#3 Թաքցնում եք, թե ինչ կարծիք ունեք մարդկանց մասին: Շրջահայաց եք, հստակ հասկանում եք, թե ինչ մարդ է ձեր առաջ: Բայց թաքցնում եք ձեր կարծիքը: Այդ պատճառով չեք նեղսրտում, երբ ձեզ ստում են, քանի որ արդեն վաղուց նկատել էիք նրա բնավորության առանձնահատկությունները:
#4 Թաքցնում եք ձեր կիրքը: Դա կարող է ֆիզիկական կիրք լինել կամ վերաբերել որևէ նպատակի, բայց դուք երբեք չեք բացահայտում, թե որքան եք տարված դրանով: Վախենում եք, որ ձեր ցանկությունները կարող են սխալ հասկացվել, և մյուսները կարող են ձեզ դատել դրա համար:
#5 Երբեք չեք բացահայտում ձեր ցավը: Դուք ձեզ վատ եք զգում, բայց ժպտում եք՝ անկախ որևէ բանից: Զգում եք, որ ձեզ հետ կատարվածը միայն ձերն է, և որևէ մեկը չի կարող իսկապես հասկանալ դա: Ձեզ վստահ եք դրսևորում և ժպտում աշխարհին:
#6 Մյուսներից թաքցնում եք այն, ինչ սիրում եք: Ձեր սերը նախատեսված է հատուկ մարդկանց համար, և այն ցույց եք տալիս միայն նրանց, ում ցանկանում եք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը