
Կիևում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ բավականին մեծ կազմով ներկայացված է նաև Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճային հավաքականները:
Մինչև 97 կգ քաշային կարգում կրկին փայլել է աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեր մարզիկը մինչև եզրափակիչ տանող ճանապարհին երեք հաղթանակ էր տարել:
Վճռորոշ գոտեմարտում Ալեքսանյանը մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հեշտությամբ հաղթանակի հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող: