Մանչեսթեր Սիթին շանս չտվեց Արսենալին և դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր
Advertisement 1000 x 90

Մանչեսթեր Սիթին շանս չտվեց Արսենալին և դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել Լոնդոնի «Արսենալի» դարպասը և նվաճել տիտղոսը:

Մանչեսթերցիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին և իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան:

Հիշեցնենք, որ «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր կարող մասնակցել այս խաղին, քանի որ մրցաշարի մեկնարկն անցկացրել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Սա Խոսեպ Գվարդիոլայի համար առաջին տիտղոսն է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում:

armsport.am