
Եվրատեսիլ 2018»-ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը: Նա Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը «Եվրատեսիլին» կներկայանա ամբողջությամբ հայերեն երգով։ Սևակի ընտրության հարցում ժյուրին և հեռտուստադիտողները միակարծիք են եղել։ Երկուսն էլ առավելագույն 12 միավորը տվել են նրան։