Հայերը մեր գերեզմանները չեն քանդել. ադրբեջանցի բլոգերի հայտարարությունը ցնցել է Բաքվին
Advertisement 1000 x 90

Հայերը մեր գերեզմանները չեն քանդել. ադրբեջանցի բլոգերի հայտարարությունը ցնցել է Բաքվին

Քաղաքական հալածյալ, բլոգեր Օրդուհան Թեյմուրխանն իր ժողովրդի համար ցնցող հայտարարություն է արել` ելույթ ունենալով Եվրոպայում։

Ադրբեջանցի Օրդուհան Թեյմուրխանի` Արցախի հուշարձանների վերաբերյալ հայտարարությունը քննադատության ալիք է բարձրացրել։ Այս մասին հայտնում է haqqin.az պարբերականը։

«Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմաններն ու հուշարձանները չեն քանդել»,- ասել է Թեյմուրխանը` ելույթ ունենալով Եվրոպայում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ։

Նրա խոսքով` թեև ադրբեջանական գերեզմանների վրայով խոզեր ու այծեր են քայլում, բայց հայերն ադրբեջանական հուշարձանների դեմ վանդալական գործողություններ չեն իրականացրել։

Թեյմուրխանի հայտարարությունը խիստ բացասական արձագանքի է արժանացել սոցիալական կայքերի ադրբեջանական տիրույթում։

Կան մի շարք ապացույցներ, որ ադրբեջանական գերեզմանատները մինչև այժմ պահպանվում են Արցախի տարածքում։ Այդ փաստի ականատեսն է դարձել նաև Sputnik Արմենիայի նկարահանող խումբը, որը քառօրյա պատերազմի ժամանակ մեկնել է Արցախ ու նկարահանել Հադրութի շրջանում գտնվող ադրբեջանական գերեզմանոցը։

armeniasputnik.am



Նման նյութեր