
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 25-ի ժամը 13:02-ին) գրանցել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝ 3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: