Վեյփերի գոլորշին թունավոր մետաղներ է պարունակում
Advertisement 1000 x 90

Վեյփերի գոլորշին թունավոր մետաղներ է պարունակում

Էլեկտրոնային ծխախոտի գոլորշին պարունակում է մեծ քանակության կապարի իոններ ու այլ ծանր մետաղներ, որոնք հայտնվում են գոլորշու մեջ՝ շիկացող զսպանակից։ Այս մասին ասվում է այն հոդվածում, որը հրապարակվել է Environmental Health Perspectives ամսագրում։

«Ծայրաստիճան կարևոր է , որ և՛ կառավարությունները, և՛ ծխողները, և՛ ծխախոտային ընկերությունները իմանան, որ թունավոր մետաղները մշտապես արտահոսում են տաքացնող տարրերից, որոնք այսօր գործածվում են նման գոլորշացնող սարքերում ու հայտնվում են վեյփերի արտադրած գոլորշու մեջ», – հայտնել է Անա Ռուլը՝ Ջոն Հոպկինսի համալսարանից։

Ռուլն ու նրա գործընկերները բացահայտել են ծխողների առողջության համար ևս մեկ պոտենցիալ սպառնալիք, ուսումնասիրելով գոլորշիների քիմիական կազմը, որոնք արտադրում են վեյփերը։ Բժիշկները խնդրել են կամավորներին լաբորատորիա բերել իրենց սեփական գոլորշացնող սարքերը, միացնել դրանք ու պատմել այն մասին, թե ինչ հաճախությամբ ու ինչպես են նրանք գործածում դրանք։

Հավաքելով գոլորշու ու քարթրիջում պահվող հեղուկի նմուշները՝ Ռուլն ու նրա գործընկերները վերլուծել են դրանց քիմիական կազմը, ուշադրություն դարձնելով ոչ միայն ծխախոտի ծխի սովորական բաղադրիչներին, այլև մյուս հնարավոր քաղցկեղածիններին ու թունավոր նյութերին։

Պարզվել է, որ վեյփերի գոլորշու մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կապար, նիկել, քրոմ ու մարգանեց, ինչը զգալիորեն գերազանցում է օդում այդ գունավոր ու ծանր մետաղների առավելագույն թույլատրելի սահմանաչափը ։ Որոշ դեպքերում, ինչպես նշում են բժիշկները, դրանց մասնաբաժինը էլեկտրոնային ծխախոտի գոլորշու մեջ տասնյակ անգամ բարձր է նորմայից , ինչը կարող է զգալիորեն սպառնալ դրանց տերերի առողջությանը։

Այդ մետաղների աղբյուրը, ըստ հետազոտողների, եղել է տաքացնող զսպանակը՝ դրա հետ շփվող  հեղուկը պարունակում էր 25 անգամ ավելի շատ կապարի ինոններ ու այլ թույներ, քան նիկոտինային խառնուրդը ։ Թե այդ մետաղները հատկապես ինչպես են արտահոսում զսպանակից, գիտնականները առայժմ չգիտեն, բայց ծրագրում են պարզել մոտակա ժամանակներս։

med.news.am