Համացանցում հայտնվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Բեյրութ չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի ունեցած սկանդալի տեսանյութը: Տեսահոլովակը YouTube-ում հրապարակել է միջադեպի ականատեսներից մեկը:
Ինչպես նշում է տեսանյութի հեղինակը, կինը սկսել է սկանդալն այն բանից հետո, երբ դիմացը նստած ուղևորուհին իջեցրել է իր նստարանը: «Ուղեկցորդուհիներին հաջողվել է արագ հարթել իրավիճակը: Այսպես էլ թռչում ենք»,- նշվում է տեսանյութի մեկնաբանության մեջ: