Թիկնեղ ու բարձրահասակ, գայթակղիչ հայացքով ու գեղեցիկ ժպիտով Սևակ Խանաղյանը հայուհիների նոր ֆավորիտն է: Եթե բրուտալ կերպարին ավելացնենք Սևակի տաղանդը՝ յուրահատուկ ձայնն ու նրա հեղինակած զգացմունքային երգերը, ապա ստացվում է իսկական «երազանքների ասպետ»: Մեր կողմից հավելենք, որ Սևակը նաև հրաշալի հայր է ու լավ ոճի զգացում ունի: Կգրավի՞ նա նաև եվրոպացի կանանց սրտերը, թե՞ ոչ պարզելու ենք շուտով՝ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:
Ստանալով 12 առավելագույն միավոր միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի և 12 առավելագույն միավոր հանդիսատեսի քվեարկության շնորհիվ Սևակ Խանաղյանը դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան պատվիրակը:
Wnews.am-ը ներկայացնում է 5 փաստ Սևակի մասին.
Սևակ Խանաղյանը ծնվել է 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: 7-րդ դասարանում ծնողներիս հետ տեղափոխվել է Մոսկվա: Երաժշտության հանդեպ սերը փոխանցվել է հորից, ով ակորդիոն է նվագում: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժնում: Այնուհետև՝ ավարտել Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:
Մասնակցել է ռուսական «Главная сцена», «Голос», ուկրաինական «X factor»-ին: Ունի հեղինակային մի շարք երգեր՝ Արցախյան պատերազմի մասին «Возвращайся» երգը, «Не молчи», հայերեն լեզվով՝ « Հայրենիք» երգերը:
Սևակ Խանաղյանն ամուսնացած է, ունի 4-ամյա որդի: Երաժիշտն ուզում է, որ որդին՝ Բագրատը, հպարտանա իրենով և հպարտությամբ ասի, որ նա իր հայրն է:
Սևակը երկրպագուհիների մեծ բանակ ունի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում: Նրանք բոլորն ուզում են լուսնկարվել Սևայի հետ:
Սևակ Խանաղյանը ոչ միայն աղջիկների, այլև ուկրաինական «X factor»-ի ֆավորիտն ու հաղթողն էր:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում Սևակ Խանաղյանը ներկայացավ իր հեղինակած «Քամի» երգով :