Երգչուհի Սիրանիկան ներկայացրել է իր առաջին՝ «Enjoy Every Part» երգի տեսահոլովակը։ Երգի հեղինակը Համբիկ Դանիելն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը հենց Սիրանիկան է։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի գեղատեսիլ վայրերում։
Սիրանիկան ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ 2011թ. տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որի բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով։ Այժմ երաժշտական կրթությունը շարունակում է ասպիրանտուրայում։ Սիրանիկան նաև վոկալի ուսուցչուհի է, դասավանդում է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում։