Մգեռ Արմենիայի պրոդյուսերն ապացուցեց, որ իր կոչումը այծ վաճառելն է
Advertisement 1000 x 90

Մգեռ Արմենիայի պրոդյուսերն ապացուցեց, որ իր կոչումը այծ վաճառելն է

Եվրատեսիլացավով տառապող ազգիս դեռ մի քանի օր էլ կշարունակի քննարկել ու քննադատել Սևակ Խանաղյաին, երգի՝ լացելու, տխուր ու անհեռանկարային լինելը և այլն: Բայց, եկե՛ք, մի պահ մոռանանք դրա մասին ու խոսենք ավելի կարևոր թեմաներց, օրինակ ոմանց «եվրատեսիլյան տխրահռչակ վախճանից»:

Նկատեցի՞ք, մեր վաստակավորը ինչ խայտառակ պարտություն կրեց, նույնիսկ այն աստիճան, որ հետնաբեմում կանգնել էր մատաղի գառի դեմքով ու առանց էմոցիաների՝ իսկական շոկ:

Դեռ օրեր առաջ, Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը կոկորդ էր պատռում, որ Մհերը լավագույնն է, որ իրենք որևէ երգ չեն կրկնօրինակել, հակառակը մրցակիցներն են կրկնօրինակումներ արել, որ Մհերի նպատակը պարզապես մասնակցությունը չէ «Եվրատեսիլին», այլ նա ուզում է «Եվրատեսիլը» բերել Հայաստան:

Դրան էլ գումարած սրանք, որ իրենց քթից այն կողմ չեն տեսնում, չգիտես ինչու վստահ էին, որ երգիչը մրցակից չունի ու 19 մասնակիցների մեջ չկան այնպիսիները, որոնք իրենց փորձով ու վոկալայինտվյալներով կարող են համեմատվել նրա հետ:

Սակայն երեկ եղավ այն, ինչ եղավ ու, փաստորեն, փշրվեց Մհերի լիսաբոնյան երազանքն ու նա առերեսվեց դաժան իրականությանը, որովհետև միջազգային ժյուրին 1 միավորից ավել չգնահատեց նրա կատարումը: Վստահ եմ, եթե հնարավորություն ունենար, գուցե նաև 0 նշանակակեր: Իսկ քանի որ մեր աստղը գործի էր դրել իր բոլոր հնարավոր ու անհար կապերը, հեռուստադիտողների քվեարկությամբ ստացավ 6 միավոր, բայց  դա իհարկե չփրկեց նրան խայտառակ պարտությունից:

Այդուհանդերձ, վերադառնանք այս պատմության թերևս միակ պերսոնաժին, ով ավելի է նյարդայնացնում, քան բեմի վրա ծննդաբերություն բեմադրող վաստակավոր Մգեռը։ Խոսքը, իհարկե, Գերոգի Հարությունյանն է, որը հիմա էլ հոխորտում է միջազգային ժյուրիի դեմ՝ ակնարկելով, որ վերջինս պրոֆեսիոնալ չէր ու շարունակելով պնդել իր տափակաբանությունը։

Քանի որ խոսքը գնաց պրոֆեսիոնալիզմի ու մեծախոսության մասին, ապա թերևս նշեմ, որ իմ խորին համոզմամբ Գեորգի Հարությունյանի տեղը շուբիզնեսն ու պրոդյուսինգը չի։ Նման լոպազ ու մեծ-մեծ փրթողների պրոֆիեսիոնալիզմի պիկը ճամփեզրին է՝ այծ ու ոչխար վաճառողի կարգավիճակում։ Սա՝ լավագույն դեպքում։ Ուրեմն, այս այծ գզ․․․ վայ, կներեք, այծավաճառը այնքան չի հարգում լսարանին,մրցակիցներին ու թերևս՝ ինքն իրեն, որ անամոթաբար շարունակում է հոխորտալ ու անհեթեթություններշարադրել, մինչդեռ նա պարզապես կարող էր ձայնը կտրել, եթե չունի այնքան երեսատեղ ու խելք, որհեզություն ու ափսոսանք արտահայտի։

Մգեռ Առմենիային էլ հորդորում եմ, որ ամբողջովին վերանայի իր իմիջը, երգացանկը, ընդհանրպես՝ իր վարք ու բարքը, ինչպես նաև կադրային քաղաքականությունը։ Քանի դեռ Մգեռի պրոդյուսինգով զբաղվում են այծավաճառի մտահորիզոնով կասկածելի մեծախոսները, Մգեռին մինիմալ գնահատական է տալու ցանկացած անկախ ու պրոֆեսիոնալ ժյուրի, որը աղերս ունի էստրադայի ու փոփ մշակույթի հետ։

lezvani.blogspot.am