Համացանցը և սոցիալական ցանցը դարձել են մարդու կյանքի անբաժանելի մասնիկներից մեկը։ Դա կարծես երկրորդ իրականություն լինի, որտեղ կան մեծ քանակությամբ մարդիկ և տեղի են ունենում բազմաթիվ միջադեպեր։ Սակայն համացանցում նաև տեղի են ունենում դեպքեր, որոնք անտեսել ուղղակի հնարավոր չէ։
Հոուպ Հոլանդը՝ 2 երեխաների մայրը, այժմ համոզված կարող է ասել, որ Facebook-ը փոխեց իր կյանքը։ Դրա միջոցով նա հանդիպեց տղայի հետ, ով անհետացել էր 15 տարի առաջ։ Ջոնոտանը՝ Խոուպի փոքրիկ տղան ընդամենը 3 տարեկան էր երբ նրան առևանգեցին։
Նրան առևանգել էր իր հայրը։ Երեխան ստիպված էր մեծանալ մորից հեռու։ Մայրը պարզապես տառապում էր ցավից։
Հոլանդը խոստովանել է, որ երկար ժամանակ փնտրել է երեխային, սակայն ամեն ինչ եղել է ապարդյուն։
Ջոնոտանը ընտանիքի միակ երեխան չէր։ Նա ուներ մեծ եղբայր, որի համար էլ Հոուպը իր մեջ ուժ էր գտել ապրելու համար։
Սակայն կինը ոչ մի օր չի դադարել մտածել իր մյուս որդու մասին։ Նա չէր կարողանում հավատալ, որ այլևս երբեք չի կարող տեսնել նրան։
6 տարի ոչ մի տեղեկություն չունենալով, կինը դեռ չէր կորցնում իր հույսը։ 2006 թվականին երկար փնտրտուքից հետո նրան ասեցին, որ ամուսինը և երեխան ապրում են Սան-Դիեգոյում։ Սակայն, երբ Հոուպը գնաց հանդիպան իր որդու հետ, նրան հայտնեցին, որ երեխան և ամուսինը նորից անհետացել են։
Սակայն այս ամենից հետո կինը նորից չկորցրեց իր հույսը։
Ով կմտածեր, որ այս մեկ լուսանկարը համացանցում տեղադրելուց հետո այդքան բան կփոխվեր։
2015 թվականի հունվարին կինը տեսավ համացանցում մի լուսանկար, որը ուղղակի ապշեցրեց նրան։ Լուսանկարում երկու եղբայրներն էին՝ նրա տղաները։ Կինը չկարողացավ զսպել արցունքները։ Լուսանկարի հավանած մարդկանց շարքում Հոուպը կարողացավ գտնել մարդու, ում կոնտակտներում կար նրա որդին։
Այդ մարդու միջոցով նա իմացավ, որ Ջոնոտանը նույնպես երազում է իր մորը տեսնել։ Նրանց հաջողվեց կապնվել։ Մայրը և որդին խոսել էին հեռախոսով մեկ ժամից ավել և նշանակել այդքան սպասված հանդիպում։ 15 տրի անց տեղի ունեցավ այքան անհավատալի թվացող հանդիպումը։ Հանդիպման պահին և կինը, և որդին պարզապես շատ ուրախ էին և հուզված։ Ջոնոտանը խոստացավ, որ դպրոցը ավարտելուց հետո կգա Կալիֆոռնիա, մորը ավելի մոտիկ գտնվելու համար։ Այդպես էլ եղավ։
Բոլորի կյանքում էլ լինում են դեպքեր, երբ թվում է, թե ելք չկա։ Սակայն այս դեպքը ստիպում է հավատալ հրաշքներին։