Նստակյաց կենսակերպը կարող է ուռուցքների 9 տեսակ առաջացնել
Advertisement 1000 x 90

Նստակյաց կենսակերպը կարող է ուռուցքների 9 տեսակ առաջացնել

Գիտնականները նստակյաց կենսակերպը կապել են քաղցկեղի ևս 9 տեսակի  հետ: Վատ նորությունն այն է, որ հեռուստացույցի կամ համակարգչի առջև մեկ ժամից ավելի նստելը բավական է քաղցկեղի զարգացման հավանականության մեծացման համար:

Գիտնականների խոսքով՝ հեռուստացույցի կամ համակարգչի առջև երկար ժամանակ նստելը կարող է առաջացնել ոչ միայի սրտային հիվանդություններ, այլև քաղցկեղի մի քանի տարատեսակներ: Նախկինում գիտնականները պարզել էին, որ նստակյաց կենսակերպը մեծացնում է կրծքագեղձի և աղիների ուռուցքների վտանգը, իսկ հիմա ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի համաճարակաբանների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկար նստելու սովորությունը մեծացնում է նաև քաղցկեղի 9 այլ տարատեսակների առաջացման հավանականությունը՝ ներառյալ թոքերի, պարանոցի և գլխի ուռուցքների: Սա այնքան էլ հաճելի նորություն չէ այն մարդկանց համար, ովքեր սիրում են ձմեռային ցուրտ օրերին հեռուստացույցի առջև նստել: Սակայն գիտնականները նշում են, որ բացասական միտումը կարելի է փոխել սովորական կենսակերպում հասարակ փոփոխությունների հաշվին: Օրինակ՝ պետք է ոտքի կանգնել գոնե ժամը մեկ անգամ, հաճախ զբաղվել տնային գործերի կատարմամբ և պարբերաբար փողոց դուրս գալ ոտքով զբոսնելու:

Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է նստակյաց կենսակերպի հստակ կապը սրտի հիվանդությունների, կաթվածների, 2-րդ տիպի դիաբետի, հիպերտոնիայի, ուղեղի և թոքերի հիվանդությունների, երկու օրգանների ուռուցքների, ինչպես նաև ընկնելու հետևանքով վաղաժամ մահվան հետ: Եթե մարդիկ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը շաբաթական հատկացնում են գոնե 7,5 ժամ, ապա մահացության հավանականությունը 20 տոկոսով նվազում է: Ի դեպ, փորձագետները համառորեն խորհուրդ են տալիս այս ցուցանիշները մեծացնել և ավելի հաճախ շարժվել՝ ավելի երկար ապրելու համար:

Տվյալ հետազոտությունը ցույց է տվել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունների վերին նշաձողը: Պարզվել է, որ եթե մարդը ֆիզիկական ծանրաբեռնվածությանը շաբաթական 25 ժամ կամ օրական 3,5 ժամ է հատկացնում, ապա նույնպիսի արդյունք է ստանում, ինչպիսին կլիներ, եթե նման ծանրաբեռնվածության համար 75 ժամ ծախսեր: Իսկ մարաթոնների երկրպագուները սպորտին հենց այդքան ժամանակ են հատկացնում:

med.news.am