
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի և Օմսկի «Ավանգարդի» հոկեյիստ Արտեմ Մանուկյանը խոսել է իր նվաճումների և հայկական ազգանվան մասին:
«Տեսնելով մեզ` հայերիս, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հավաքականում, հիմա ավելի շատ հայեր են իրենց երեխաներին տանում հոկեյի:
Ինձ ամեն շաբաթ ասում են, որ հայկական ազգանունով հոկեյիստ չեմ դառնա:
Փորձում եմ ուշադրություն չդարձնել այդ խոսքերին: Ինչո՞ւ վիճեմ: Պետք է սառույցի վրա ապացուցել, թե ով է հոկեյիստ: Ազգանունը գլխավորը չէ»,- Արտեմ Մանուկյանի խոսքն է մեջբերում «rusarminfo.ru»-ն: