
Հայաստանի բնակիչները հայտատուների քանակով հայտնվել են առաջատար երկրների եռյակում։ Եռյակում է նաև Վրաստանը։
Չեխիայից անցած տարի քաղաքական ապաստան են խնդրել Հայաստանի 129 քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է CZnews -ը` հղում անելով Չեխիայի ներքին գործերի նախարարությանը։ Նույն ցուցանիշն ունեն նաև վրացիները։
Ընդամենը մեկ տարում Չեխիայից քաղաքական ապաստան է խնդրել 1450 մարդ, այդ թվում` 453 ուկրաինացի։ Այսպիսով, Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները Պրահայից քաղաքական ապաստան հայցելու դիմումների քանակով առաջատարներն են։
Շատ դիմումներ են ստացվել նաև Ադրբեջանի, Վիետնամի, Սիրիայի, Կուբայի և Ռուսաստանի քաղաքացիներից։
Չնայած դիմումների քանակին, 2017թ.-ին Չեխիայում փախստականի կարգավիճակ է ստացել ընդամենը 27 մարդ։