Վախթանգ Կիկաբիձեն Ալեքսեյ Հեքիմյանի և հայերի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վախթանգ Կիկաբիձեն Ալեքսեյ Հեքիմյանի և հայերի մասին

Հիշում է Վախթանգ Կիկաբիձեն.

«Տարօրինակ ծանոթություն էր: Մի անգամ Թբիլիսիից զանգահարեցին, ՆԳՆ-ից: Ասացին, ինչ-որ մոսկվացի գեներալ է եկել, ով ազատ ժամանակ երգեր է գրում, ուզում է, որ ես կատարեմ… «Ցրել» չստացվեց, 20 րոպեից մեր տանն էին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ էր նաև գեներալ Հեքիմյանը: Չուզելով, հետները ստուդիա գնացի: Մոտ 14 երգ լսելով, հասկացա՝ սա ա՛յն է, ինչ ինձ պետք է:

Մյուս օրը բոլոր երգերը ձայնագրեցի: Երգերն այնքան մեղեդային էին, որ նույնիսկ փորձ չեմ արել: Առավոտյան մի շիշ կոնյակ վերցրեցի, գնացի ստուդիա, իսկ երեկոյան, տեսնեմ կոնյակ էլ չկա, բայց երգերը՝ կան: Հեքիմյանը շատ գոհ էր: Զանգահարեց, ասաց, որ ուզում է դիսկի համար լուսանկարվել: Ասացի, սպիտակ կոստյում կհագնես, ասաց՝ ինչո՞ւ, ես էլ, թե՝ ինչպես ինչու, քո նկարի սպիտակ ֆոնին եմ ալբոմը ստորագրելու…

Դիսկը մեծ հաջողություն ունեցավ, մինչև հիմա երգում եմ նրա երգերը…»: