Հարութ Կբեյան Բերբերյան. «Մամուլի և/կամ ազատ խոսքի մասին»
Advertisement 1000 x 90

Հարութ Կբեյան Բերբերյան. «Մամուլի և/կամ ազատ խոսքի մասին»

Հարութ Կբեյան Բերբերյանի գրառումը Facebook-ի իր էջում.

Մեր հասարակությունում շատ երևույթներ, որոնք սովորական են պետական երկարամյա ավանդույթներ ունեցող երկրներում, քսանհինգ տարվա անկախության ժամանակաշրջանում հասցրել են ձևափոխել իրենց բովանդակությունը` թողնելով լոկ միայ ձևը։ Մամուլի ազատությունը գրեթե միշտ շփոթում են խոսքի ազատության հետ` բովանդակային առումով այս հասկացությունները դնելով նույն հարթության մեջ` ավելի ու ավելի հաճախ նույնականացնելով այս եզրույթները։ Համարյա երբեք չի խոսվում, որ ազատ մամուլը իր իսկ «հայեցողությամբ» կարող է դառնալ (կամ չդառնալ) ազատ խոսքը հասարակությանը փոխանցող խողովակ։

Իսկ մամուլի ազատության մասին խոսոլով` եկեք պարզապես նայենք պատմությանը, համաշխարհային պատմությանը։ Տոտալիտար բոլոր համակարգերում գործել է գրաքննվող մամուլ։ Տոտալիտար բոլոր համակարգերը կարճաժամկետ կյանք են ունեցել (կան, իհարկե, բացառություններ, որոնք իրենց հասարակական, էթնիկ ու կրոնական առանձնահատկություններով բացառիկ են` չենթարկվելով ժամանակի և համընդհանուր ընկալելի տրամաբանությանը)։ Հակառակն է ժողովրդավարական համակարգերում, որտեղ ասել` թե «իշխանությունը ամբողջովին կամ մասամբ չի վերարտադրվել», սուտ կլինի։ Ժամանակակից, պոստինդուստրիալ էպոխան անցած, բայց դեռ հստակ անվանում չունեցող հասարակությունը, որն ազատ, առանց սահմանների շփման, կարծիք հայտնելու, տեսակետ հնչեցնելու որևէ խնդիր չունի, որտեղ լրատվական օրակարգը հիմնականում ձևավորում է սոցցանցերի թոփ քոնթենթը, ունի մարդկանց (օգտատերերին) միավորող մի մեծ ընդհանրություն, որը պայմանականորեն կարելի է կոչել ԿԱՍԿԱԾ։ Ժամանակակից իրականությունում խոսել մամուլի ազատության մասին պարզապես ծիծաղելի է, բայց ձևի, որակի ու բովանդակության մասին պետք է խոսել անվերջ։



Նման նյութեր