Վարչապետ Կարեն Կարապետյանի հրապարակումը Facebook-ի իր էջում. «Մաքսային ոլորտում շարունակաբար իրականացվող բարեփոխումների արդյունքում ավտոմեքենաների մաքսազերծումն այսուհետ կիրականացվի առավել պարզեցված և արագացված ընթացակարգով։ Նախատեսում ենք նաև մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը ամբողջովին էլեկտրոնային դարձնել և մաքսային մարմիններում տեսադիտման, հերթերի սպասարկման հնարավորություն ստեղծել։
Նախորդ տարվա ձեռքբերումները զգալի էին այս ոլորտում, իսկ այս տարվա հունվարին մաքսային մարմինները պետական բյուջե են ապահովել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչն ավելի քան 3 մլրդ դրամով գերազանցում է 2017թ. տարեսկզբի ցուցանիշը»: