Պոզները քննադատել է Ակունին Ռուսաստանի մասին արած հայտարարությունների համար
Advertisement 1000 x 90

Պոզները քննադատել է Ակունին Ռուսաստանի մասին արած հայտարարությունների համար

Հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները քննադատել է հանրահայտ գրող Գրիգորի Չխարթիշվիլուն, որն ավելի հայտնի է գրական՝ Բորիս Ակունին անունով: Այդ մասին հաղորդավարը գրել է Сноб-ի իր բլոգում:

Չխարթիշվիլուն հետաքրքրել է, թե ինչ աստիճանի կոմպրոմիսի կարող են գնալ իրենց հարգող մարդիկ և քանի բալանոց համակարգով կարող են իրենք իրենց գնահատել:

Պատասխանելով գրողին, Վլադիմիր Պոզները նկատել է, որ արտերկիր՝ «գեղատեսիլ հեռուները» մեկնած գրողին չի համակրում: «Գնացել է՝ իր գործն է: Չխարթիշվիլում, ոչ մեկը երկրից չի վռնդել, ինչպես ասենք, Սոլժենիցինին կամ Լյուբիմովին: Իսկ ինքը, եթե ինքնակամ գնացել է, ապա պետք է գնահատականներ անի իր բնակության վայրի համապատասխան չափանիշներով: Եվ եթե մեկը ախորժակ ունի խոսել Ռուսաստանի մասին, թող գա այստեղ ապրի, շնչի այս օդը, նոր խոսի, քննադատի»: Պոզները նաև գրել է, որ այսպես ասած բալային համակարգը ամեն բան պարզունակ է դարձնում: Նախքան գնահատականներ տալը, ըստ լրագրողի, պետք է լավ իմանալ պայմանների, իրավիճակի մասին: Իսկ դա հեռվից չի լինի անել:

lenta.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը