
«Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ` անգամ 550 դրամով»,- նշված է հոդվածում։ «Փաստը» հիշեցնում է, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում` բանանի) ներկրման հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք։ Հայտարարությունից հեռու հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան։ Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում։