Apple կորպորացիան 2018 թվականի գարնանը բժշկական կլինիկաների ցանց կբացի իր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների համար: Փետրվարի 27-ին այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ բուժհիմնարկների ցանցը կստանա AC Wellness անվանումը: Առայժմ պլանավորվում է բացել միայն երկու կլինիկա Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Կլարայի օկրուգում, որտեղ գտնվում է Apple-ի կենտրոնակայանը: Ինչպես նշել է CNBC-ն, արդեն գործարկվել է ծրագրի կայքը, դրանում զետեղված են թափուր տեղերը ցանցի ապագա աշխատակիցների համար: Հեռուստաընկերության տվյալներով՝ Apple-ի կլինիկաները հարթակ կդառնան կորպորացիայի նոր բժշկական արտադրանքի թեստավորման և զարգացման համար:
Այսպես, Սթենֆորդի համալսարանի հետ արդեն համատեղ ծրագիր գոյություն ունի մարդու սիրտ-անոթային համակարգի աշխատանքում խախտումները գրանցելու՝ Apple Watch ժամացույցի հնարավորությունների հետազոտման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: