Աշխարհում տարածված հինգ ցավազրկողները կարող են հանգեցնել սրտի նոպայի կամ ինսուլտի, պարզալ են թայվանցի գիտնականները։ Գիտական աշխատության արդյունքները հրապարակվել են British Journal of Clinical Pharmacology ամսագրում։
Իրենց հետազոտությունում գիտնականները հիմք են ընդունել զարկերակային բարձր ճնշում ունեցող 56 հազար մեծահասակների տվյալներ։ Վտանգավոր դեղամիջոցների ցանկում հայտնվել են իբուբրոֆենը, դիկլոֆենակը, ցելեկոկսիբը, մեֆենամաթթուն ու նապրոքսենը։
Իբուֆրոն
Պարզվել է, որ իբուպրոֆեն գործածող 330 մարդկանցից մեկի մոտ չորս շաբաթվա ընթացքում սրտի նոպա կամ ինսուլտ է տեղի ունեցել։
Ցելեկոկսիբ
Ցելեկոկսիբը, պարզվել է , էլ ավելի վտանգավոր է ու հանգեցրել է նույնատիպ ելքի 105 մարդկանցից մեկի դեպքում։
Դիկլոֆենակ
Սրտի նոպա կամ ինսուլտ տեղի է ունեցել դիկլոֆենակ գործածած 245 մարդկանցից մեկի մոտ։
Նապրոքսեն
Այդ դեղամիջոցն ընդունած 214 մարդկանցից մեկը սրտի նոպա է ունեցել։
Մեֆենամաթթու
«Ամենաանվտանգը», փաստորեն, մեֆենամաթթուն էր՝ ինսուլտ կամ սրտի նոպա տեղի է ունեցել այդ դեղամիջոցը գործածած 394 մարդուց մեկի մոտ։