Թեստ. Կարո՞ղ եք գտնել այս կողպեքի կոդը՝ օգտագործելով մի քանի հուշումներ
Advertisement 1000 x 90

Թեստ. Կարո՞ղ եք գտնել այս կողպեքի կոդը՝ օգտագործելով մի քանի հուշումներ

Հիշո՞ւմ եք Շերլոկ Հոլմսին, ով տրամաբանության և դեդուկտիվ մտահանգման շնորհիվ լուծում էր անգամ ամենաբարդ հանելուկները։ Իհարկե այդպիսի իմացություններով ոչ բոլորն են օժտված։ Առաջարկում ենք  ստուգել ձեր ունակությունները և լուծել այս հանելուկը։

Գտեք այս կողպեքի գաղտնի կոդը՝ օգտագործելով ընդամենը մի քանի փորձեր, որոնք նշված են ներքևում։

1 փորձ՝  682

Մեկ ճիշտ թիվ՝ ճիշտ տեղում։

2-րդ փորձ՝  614

Մեկ ճիշտ թիվ, սակայն ոչ ճիշտ տեղում

3-րդ փորձ՝ 206

2 ճիշտ թվեր, սակայն երկուսն էլ սխալ տեղերում։

4-րդ փորձ՝ 738

Ոչ մի թիվ չի համընկնում։

5-րդ փորձ՝ 780

Մեկ ճիշտ թիվ, սակայն սխալ տեղում։

Եթե դուք ուշադիր կարդացիք հուշումները, ապա անսխալ կարող եք լուծել այս հանձնարարությունը։ Բոլոր 3 թվերն է լինեն ճիշտ հերթականությամբ, քանի որ միայն այդ դեպքում դուք կարող եք բացել կողպեքը։

Պատրա՞ստ եք իմանալու ճիշտ պատասխանը։

Ի՞նչ մենք գիտենք։ Այսպիսով 4-րդ փորձինց մենք իմացանք, որ 738 թվիթ ոչ մի թիվ չի համընկնում, դրա համար էլ միանգամից բացառում ենք դրանք։ 1 և 2-րդ փորձերից մենք իմացանք, որ դա 8-ը չէ, այսինքն ճիշտ թիվը ճիշտ տեղում՝ 2-ն է։ Այսինքն տվյալ պահին գաղտնաբառն ունի հետևյալ տեսքը՝ **2։

3-րդ փորձը ասում է այն մասին, որ հաջորդ ճիշտ թիվը 0-ն է։ Սակայն մենք գիտենք, որ այն չի կարող լինել 2-րդ  դիրքում, ոչ էլ 3-րդում։ Այնպես որ մեզ մնաց կռահելու ընդամենը մեկ թիվ (0*2)։

Նորից նայելով 2-րդ փորձը, մենք տեսնում ենք, որ բոլոր թվերից համապատասխանում է միայն 4-ը։

Պարզվում է՝ գաղտնի կոդն է՝ 042։

Եթե ձեզ դուր եկավ այս թեստը, ապա կիսվեք տպավորություններով մեկնաբանությունում։

hay-info.ru