Նրանք մի քիչ ուրիշ են, նրանց «Ոտաբոբիկն» էլ պետք է մի քիչ ուրիշ լիներ։ Ծանոթացեք նրանց հետ ու զգացեք նրանց ուրիշությունը՝ կարդալով «BRAVO.am»-ի նոր «պիեսը»:):
ԳԱԳԻԿ – դերասան, տատու արտիստ, Լիդիայի ամուսինը
ԼԻԴԻԱ – դերասան, տատու արտիստ, Գագիկի կինը
ԴԻՆԱ – «Ոտաբոբիկ»-ի հեղինակը
ԷՄԻՆ – «Ոտաբոբիկ»-ի լուսանկարիչը
Հարցազրույցը տեղի է ունենում «Տատու Արտ Քլաբ»-ում։
Վիճելով ներս են մտնում Լիդիան եւ Գագիկը.
Գագիկ. – Մի բան սարքեմ՝ արագ ուտես։
Լիդիա. – Չէ՛։
Գագիկ. – Ինչ-որ բանի վրա կատաղա՞ծ ես։
Լիդիա. – Չէ՜, Գագո՛, դե՛…
Դինա. – Նմանատիպ վեճեր հաճա՞խ են լինում:
Գագիկ. – Ամեն րոպե։
Դինա. – Լո՞ւրջ։
Գագիկ. – Բայց էսքանով եզրափակվում ենք։ Նախընտրում ենք ներվերն ավելի չփչացնել, որովհետև եթե ես մի բառ ավելի ասեմ, այ էդ ժամանակ կսկսվի։ Ուղղակի ես շատ խելացի եմ, ինքն էլ՝ ինձնից հետո, դրա համար գիտենք, որ ավելի բառեր պետք չի ասել, քանի որ տալու ենք սպանենք իրար, որովհետև երկուսս էլ… Ինքը՝ չգիտեմ, բայց ես՝ հա։ Ուզում էի ասել՝ որովհետև երկուսս էլ լիդեր ենք, բայց չասացի։ Ինքը լիդեր չի, ինքը՝ Լիդիա է։ Լիդերը ես եմ, մարդն եմ էլի՝ լիդերն եմ դառնում ավտոմատ։
Դինա. – Փաստորեն զիջողը դու ես։
Գագիկ. – Հա՛, որովհետև ես թույլ եմ տալիս կնոջը` մտածի, որ ինքն ավելի խելացի է։ Տղամարդը դրանով է կրկնակի խելացի։
Դինա. – Կհաստատե՞ս ամուսնուդ զիջող լինելը։
Լիդիա. – Ո՛չ։ Ամեն ինչ իրավիճակից է կախված։
Գագիկ. – Իրականում, հերթով է. ամեն մեկս հասկանում ենք՝ որ պահին է պետք զիջել։
Ամբողջությամբ՝ bravo.am