Կազմվել է «կանաչ քաղաքների» վարկանիշային աղյուսակը
Advertisement 1000 x 90

Կազմվել է «կանաչ քաղաքների» վարկանիշային աղյուսակը

Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների խումբը հաշվել է, թե փողոցներում զբոսնելիս որքան ծառեր կարող են տեսնել տարբեր քաղաքների բնակիչները, հաղորդում է RFI-ն:

Հիմնվելով Google Maps-ի նկարների վրա՝ Senseable City Lab լաբորտարորիան ստեղծել է քաղաքների «կանաչ քարտեզ»՝ Treepdia: Լաբորատորիայում ստեղծված ալգորիթմը հաշվարկում է քաղաքների «կանաչ ինդեքսը» (Green view index, GVI)՝ այն դնելով Google Maps քարտեզի վրա:

Treepdia-ի դասակարգման համաձայն՝ աշխարհի «ամենականաչ» քաղաքը Սինգապուրն է, որի «կանաչ ինդեքսը» 29,3 տոկոս է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բնակիչ տեսնում է համայնապատկեր, որի մեկ երրորդը կանաչապատված է: 2-րդ տեղում կանադականՎանկուվերն ու ավստրալական Սիդնեյն են՝ միանման GVI-ով՝ 25.9 տոկոս: 3-րդում Յոհանեսբուրգն է (23,6 տոկոս): Եվրոպայում ամենականաչ մեգապոլիսը Ֆրանկֆուրտն է (21,5 տոկոս), Ժնևը (21,4 տոկոս) և Ամստերդամը (20,6 տոկոս):

«Կանաչ քարտեզը» ընդգրկում է ընդամենը 27 քաղաք, որոնցից Փարիզը հայտնվել է վերջին տեղում` 8.8 տոկոս ամենաթույլ ինդեքսով:

scannews.am



Նման նյութեր