Գաղտնիք չէ, որ Ջենիֆեր Լոուրենսը «Քարդաշյանների ընտանիքի» ամենամեծ երկրպագուներից է։ Վերջերս դերասանուհին հանդիպել է իր կուռքի՝ հանրահայտ Քիմ Քարդաշյանի հետ՝ Ջիմի Քիմելի շոուի եթերում։ Աղջիկները սիրալիր շփվել են և թվում էր, թե ընդհանուր լեզու են գտել։ Երեկ լրագրողները հետաքրքրվել են Ջենիֆերից, թե արդյոք նա շարունակում է շփվել Քիմի հետ։ Լոուրենսը ափսոսանքով նշել է, որ ընկերությունը մարում է։
«Չգիտեմ, արդյոք նա իրեն իմ ընկերուհին համարում է։ Կարծում եմ դա միակողմանի ընկերություն է և վերջ»,– ասել է դերասանուհին։ Լոուրենսը պատմել է, որ Քիմելի շոուից անմիջապես հետո Քարդաշյանների ընտանիքը իրեն ընթրիքի է հրավիրել։ «Նրանք այնքան խելացի են, բայց միևնույն ժամանակ բացարձակ նորմալ և ուրախ։ Հրաշալի մարդիկ են։ Ընտանիքի բոլոր անդամներն իրար հետ շատ մտերիմ են»,– ավելացրել է դերասանուհին։ Ցավոք ընթրիքից հետո Ջենիֆերը այլևս չի հանդիպել աստղային ընտանիքի հետ։ Սակայն աստղը տխուր չէ, նա ցանկացած պահի կարող է վայելել իր կուռքերի ընկերակցությունը պարզապես հեռուստաշոուն միացնելով։