Հայկական ծագում ունեցող մարզիկը Մյուլերի գրան պրին է շահել Բրիտանիայում
Advertisement 1000 x 90

Հայկական ծագում ունեցող մարզիկը Մյուլերի գրան պրին է շահել Բրիտանիայում

Ռուսաստանի գավառական քաղաքի բնակչուհի 22-ամյա աղջիկն աշխարհում ամենաբարձրն է ցատկում, բայց չի սիրում գլուխ գովել։

Անվանի թեթև ատլետ Մարիա Լասիցկենեն (Կուչինա) Կաբարդինա-Բալկարիայից Անգլիայում Մյուլերի գրան պրին է շահել։ Այս մասին աղջկա անձնական մարզիչը հայտնել է ՌԻԱ ՌԲԿ–ին։

Բարձրացատկի աշխարհի կրկնակի չեմպիոն, 2014 թվականի ձմեռային Աշխարհի առաջնության հաղթողը` Մարիան, համաշխարհային խաղաշրջանի առաջնորդի կարգավիճակ է նվաճել` ստանալով IAAF (Աթլետիկայի միջազգային ֆեդերացիա) հնարավոր 20 միավորներից 20-ը։

Անվանի մարզիկը չի սիրում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել։ Հնարավոր է` դա աղջկա դաստիարակության արդյունքն է. Մարիայի մայրը հայ է, հայրը` ռուս, ընդ որում` նա ծնվել է Կաբարդինա-Բալկարիայում։ Աղջիկը պնդում է, որ իր «հարազատ, գավառական, փոքրիկ Պրոխլադնի քաղաքն աշխարհի ամենալավ վայրն է»։

armeniasputnik.am